Մեկնարկել են Ակունք համայնքի Զառ բնակավայրի վարչական շենքի տանիքի վերակառուցման աշխատանքները

Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Ակունք համայնքի Զառ բնակավայրի վարչական շենքի տանիքի վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

Ծրագրի արժեքը 5 876 054 դրամ է: Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք՝ 27%-73% համաֆինանսավորմամբ:

Ծրագիրը կնպաստի բարենպաստ աշխատանքային պայմանների ապահովմանը և մեր քաղացացիներին ավելի բարեկարգ միջավայրում ծառայությունների մատուցմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ