Սա ընդդիմություն է, որը ձգտում է իշխանության, թե՞ Ալիևին սպասարկող կլան, որի աշխատանքը կիսատ մնաց՝ հեղափոխությամբ պայմանավորված

Ադրբեջանին սպասարկող կլան թե իշխանության գալու մոլի ձգտում

Արդեն տևական ժամանակ է իրենց ընդդիմադիր հռչակած որոշ քաղաքական խամաճիկներ փորձում են որոշակի թեզեր շրջանառել , թե իբր այս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել։

Մեկը մյուսին հաջորդելով ՝ տարբեր ելույթներով հատուկ մեսիջներ են ուղղվում դեպի հասարակություն՝ հեղափոխական ալիքներ ստեղծելու նպատակով։
Իհարկե դա երկրի ներսում չի ստացվում, որովհետև որքան էլ այս իշխանությունը թերանա շատ հարցերում, մարդիկ դեռ շարունակում են ականատես լինել նախկինների թողած խորշերին ՝ մեր երկրի պետականության և տնտեսության վրա ։

Իսկ ինչպես է այն աշխատում դրսում՝ հատկապես Ադրբեջանական քաղաքական վերնախավի մոտ․․․

Այսպես․․․

Հետևում են շրջանառվող թեզերին, տեսնում , որ ժողովուրդը այդ ամենին  նշանակություն չի տալիս, անգամ նրանց ասածը չեն էլ քննարկում, ահա և պատրաստ է թշնամու հաջորդ ոտնձգությունը մեր պետականության հանդեպ։

Շատ լավ մշակված մեխանիզմ է, պատերազմներից հետո տարածքների լուծման հասնելու համար՝ ի շահ իրենց պետության ։

Եվ այս ամենը վերլուծելով ՝ մեկ հարց է առաջանում՝ սա ընդդիմությո՞ւն է, որը ձգտում է իշխանության, թե Ալիևին սպասարկող կլան, որի աշխատանքը կիսատ մնաց հեղափոխությամբ պայմանավորված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ