«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և թունավորված քաղաքացիների թիվը հասել է 44-ի

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի: Այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարարությունը։

«Սիրելի հայրենակիցներ,

հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ աշտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում»,- նշել է նախարարությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ