«Ըստ մերժվածի անձնական օգտագործման, բոլորիս հայտնի փայլաճակատի Հայաստանը նոյեմբերի 9֊ին պետք է միջանք տրամադրի Ադրբեջանին ».Հայկ Ստեփանյան

Հայկ Ստեփանյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ըստ մերժվածի անձնական օգտագործման, բոլորիս հայտնի փայլաճակատի Հայաստանը նոյեմբերի 9֊ին պետք է միջանք տրամադրի Ադրբեջանին։ Ըստ նրա Հայաստանը անցյալ տարվա նոյեմբերի 9֊ի համաձայնագրով պարտավորություն է ստանձնել այդ միջանցքը տալու։ Եւ հարցը միայն նրանում է, թե ո՞վ պետք է ապահովի այդ միջանցքի անվտանգությունը…

Այսօրվա իրականության մեջ լկտի ու ստահոդ լուրեր տարածելը որևէ մեկի համար այլևս զարմանալի չէ։ Սակայն մեկ բան է ներքին քաղաքական հարմարության համար քննադատել իշխանությանը ու լրիվ մեկ այլ բան, երբ քո թալանչիների ոհմակի համար դիվիդենտ հավաքելու նպատակով սինխրոնիզացվում ես թշնամական երկրի նախագահի հետ ու արդեն Հայաստանի ներսում թուրքի քարոզն ես իրականացնում։

Այո՛ փաստ է, որ մերժվածները հատուկ են նշում իբրև հենց նոյեմբերի 9֊ին պետք է կայանա հանդիպում, համաձայնագրի ստորագրում, միջանցքի տրամադրում… Այս բառերը, անգամ ամսաթիվը հատուկ են ընտրել իրենց սուտը տարածելու համար, որպեսզի ազդեն մեր հասարակության վրա, սրանք փորձում են խաղալ մեր ժողովրդի հույզերի վրա։
Իրականում 2020թ. նոյեմբերի 9֊ի համաձայնագիրը հրապարակված է և հասանելի հանրությանը։ Որևէ միջանցքի հիշատակում այնտեղ իհարկե չկա։ Չկա և չի էլ կարող լինել։ Չկա՛ որևէ պայմանավորվածություն, չկա անգամ այս տարվա նոյեմբերի 9֊ին հանդիպելու պայմանավորվածություն, չկա փաստաթուղթ…

Այո՛ սա թշնամական պետության իշխանության քարոզ է և դա իրականացնող անձանց ուղղակի անհրաժեշտ եմ համարում պետական դավաճանության համար կալանավորել և վերջ դնել այս երևույթին։ Խոսքի ազատությունը որևէ կապ չունի թշնամական քարոզի հետ։ Սա ուղղակի ազգային անվտանգության սպառնալիք է, որը պետք է չեզոքացվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ