![]()
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե անվանական երկնիշ տնտեսական աճի իր կանխատեսումները 2021թ. չիրականանան։
Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե- 2022–ի քննարկման ժամանակ` պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հարցին, թե արդյոք նախարարը պատրաստ է տնտեսական երկնիշ աճ չգրանցվելու դեպքում պահել իր խոստումը և հրաժարական տալ:
«Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող պատասխան տալ ինֆլյացիայի համար։ Իսկ անվանական աճը մեզ մոտ կարող է 15 տոկոս էլ ստացվել։ Անվանականով աճը երկնիշ հաստատ կլինի։ Եթե չլինի, ես հրաժարականիս դիմումը կտամ պարոն վարչապետին»,- նշեց Քերոբյանը։
Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ 2021թ. սկզբում հայտարարել էր, որ իր նպատակն է 2021 թ-ին Հայաստանում երկնիշ տնտեսական աճ ապահովել, հակառակ դեպքում հրաժարական կտա:
![]()