![]()
Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես շարունակում եմ ստանալ զանգեր իմ ընկերներից և մտերիմներից՝ խնդրում են օգնել, միջնորդել, որպեսզի ինչ որ մեկին տեղափոխենք հիվանդանոց։ Ես ցավով մերժում եմ, բացատրելով, որ խնդիրը նրանից չէ, որ «ծանոթ է պետք» այլ ուղղակի ՉԿԱ՛ ազատ մահճակալ հիվանդանոցներում։
Կորոնավիրուսի մահերը սկսել են ընկալվել մեր հանրության մոտ, որպես ամենօրյա «սովորական» տեղեկատվություն, որը լսում կամ կարդում ենք ու անցնում առօրյա գործերին։ Բայց մի պահ պետք է մտածենք, թե ինչքան մահեր ունենք մենք։
Սիրելի հայրենակիցներ՝ ի վերջո եկեք գիտակցենք, որ միակ փրկությունը պատվաստվելն է, այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի։
Ակնհայտ է, որ լոքդաունները հարցի լուծում չեն և մենք դրանց այլևս չենք գնալու։ Ուրեմն մնում է օր առաջ, ժամ առաջ գնալ և պատվաստվել։
Հանրային ճանաչում ունեցող մեր հայրենակիցներին, քաղաքական գործիչներին, արտիստներին և սպորտսմեններին խնդրում եմ խոսել պատվաստման կարևորության մասին…
![]()