![]()
Երբ խոսքը քաղաքականությանն էր վերաբերվում, իրար հերթ չտալով՝ կոչեր էին անում, իսկ երբ ազգի առողջությանը՝ ձայն բարբառոյ յանապատի:
Հայոց եկեղեցին միշտ ապավեն է եղել հայ ժողովրդին դժվարին բոլոր ժամանակներում։
Տարիներ շարունակ Հայոց եկեղեցին ազգապահպանման և ազգի գոյատևման միակ առհավատչյան է եղել։
Իսկ այսօր, երբ ամբողջ աշխարհն է կանգնած թագավարակի արհավիրքի առաջ, մեր եկեղեցին խստագույնս զբաղված է քաղաքական դաշտում կոչեր անելով, և կարծես քաղաքականությունը դարձել է եկեղեցու որոշ սպասավորների միակ գործունեության ոլորտը։
Մեր երկու սրբազանները, ովքեր կարծես ասօր պետք է ամեն օր հանդես գային մարդկային գիտակցության բարձրացման կոչերով, մարդկանց հորդորեին լինել աչալուրջ և չհավատալ տարբեր՝ գիտությունից հեռվացած և իրականության մեջ ցնդաբանության աստիճանի հասնող լուրերին, մինչ այդ բուռն գործունեություն են ծավալում քաղաքական հարթակում։
Մինչ այսօր մեր հոգևոր առաջնորդներից ոչ մի սթափեցնող կոչ չի հնցել իրենց հավատացյալ զավակներին՝ լինել գիտակից և կտրել թագավարակի մահվան շղթան։
Առողջ եղե՛ք․․․
![]()