![]()
«Կարող եմ հաստատել: Առաջարկ արվել է, և Արծրուն Հովհաննիսյանը համապատասխան փաստաթղթերն է պատրաստում: Եվ եթե ամեն ինչ նորմալ լինի, մենք կունենանք փորձագետ, որը տիրապետում է շատ-շատ ինտելեկտուալ, ռազմական գիտելիքների»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով լրատվամիջոցի հարցին, թե ճիշտ են այն շրջանառվող լուրերը, որ Արծրուն Հովհաննիսյանը աշխատանքի է անցնելու որպես փորձագետ այն հանձնաժողովում, որը ղեկավարում է Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Արծրուն Հովհաննիսյանը փորձագիտական ծառայություններ է մատուցելու հանձնաժողովին, որը վերաբերում է անվտանգությանը, բանակին, պաշտպանությանը:
![]()