![]()
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վերջին մեկ ամսում Հայաստանում կորոնավիրուսից օրական վարակվածների ու համավարակի պատճառով մահվան դեպքերի թվին զուգահեռ ակնհայտորեն աճել է նաև պատվաստումների թիվը։
Ցավալի է, որ մեր քաղաքացիներից շատեր միայն հիմա, երբ «դանակը հասավ ոսկորին» որոշեցին պատվաստվել, այն ինչ պատվաստանյութերը Հայաստանում առկա են եղել դեռևս մարտ ամսից։
Սակայն նույնիսկ հիմա, օր, ժամ, րոպե առաջ արած պատվաստումը կարող է կյանքեր փրկել։
Առողջություն բոլորին։
![]()