Բեռնատար ГАЗель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Արթուր Ասրյանը իր վարած ГАЗель մակնիշի

բեռնատար ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի Սիլիկյան թաղամասի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել ու կողաշրջվել:

2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ