Փարաքարի հյուրանոցում մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվող կին է հայտնաբերվել

Նոյեմբերի 2-ին Փարաքար գյուղի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել ու Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից մարդկանց առևտրի մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացի՝ 61-ամյա կին:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նույն օրը Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող տարածքի մի շարք հյուրանոցներում հայտնաբերվել են առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա մի քանի տասնյակ քաղաքացիներ:

Կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ