Կանչի չգնալու պատճառը, վարորդների խոսքով՝ ցածր աշխատավարձն է․ Ամսական 10 օր ՝ 113.000 դրամ

Երևանի շտապօգնության ծառայության 6-րդ ենթակայանի վարորդները առավոտյան հրաժարվել էին ղեկին նստել:

Կանչի չգնալու պատճառը, վարորդների խոսքով՝ ցածր աշխատավարձն է: Երեք օրը մեկ հերթապահության համար ամեն հերթափոխին ստանում են 11300 դրամ:

Այսինքն՝ ամսական 10 օր են աշխատում և ստանում 113.000 դրամ:

Ենթակայանի վարիչը վարորդների բողոքն օբյեկտիվ է համարում, սակայն խնդրի լուծման լավագույն միջոցը գործադուլը չէ՝ ասում է Կարինե Եգորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ