Ալիևը եկել է վերցնելու ավարը՝ ձեռքին ունենալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի 20 տարվա համաձայնությունները

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ․

-Մենք օրերս տեսանք, որ դաշնակցական երկու պատգամավորներ Փաշինյանին առաջարկում էին հանդիպել, խոսել ՀՀ-ի շուրջ ընթացող գործընթացների շուրջ։ Վարչապետը համաձայնվեց, իսկ երեկոյան «Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց, որ միայն Փաշինյանի հրաժարականի թեմայով կհանդիպեն նրա հետ։

ՀՀ քաղաքական ուժերը միասնակա՞ն են արտաքին սպառնալիքների հարցում, որպեսզի հարկ եղած դեպքում դիմադրություն առաջանա այդ մարտահրավերների դեմ, չի հայտնվի «Տրոյական ձի», որը կքանդի ՀՀ ներքին դիմադրունակությունը։

-Մեր պետության, ժողովրդի համար գոյաբանական հարցերում մենք պետք է համախոհ լինենք և այստեղ մշտապես եղել է այդպիսի համախոհություն նախկինում, երբ գուցեև՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարումների շրջանում չարժեր էլ նրանց այդ քաղաքականությունն իրականացնել, որովհետև նրանք ի չարս էին օգտագործում այդ համախոհությունը։ Հետո մենք պարզեցինք, որ նրանք բանակցել են բոլորովին այլ՝ դավաճանական փաստաթղթերի և համաձայնությունների շուրջ։ Բայց այն ժամանակ քաղաքական ուժերը բավարար պատասխանատու էին։

Նյութի աղբյուր՝  Factor TV

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ