![]()
Փայլակ Ուրուսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
20 տարի շարունակ զինվորի հաց գողացողներն ու երկիրը թալանողներն այսօր դարձել են Արցախի ու Հայաստանի սահմանների անվտանգության փրկիչներ։
Երեք տասնամյակ ոչ բարով իշխանություն եք եղել, զբաղվեիք այդ հարցի լուծմամբ, ով էր ձեր ձեռքը բռնել։ Ջառ֊ջահանդամը, քթներիցդ գա ձեր կերածն ու թալանը, գոնե կիմանայինք, որ զուգահեռ Արցախի հարց եք լուծել…դեռ մի բան էլ ձեր սադրիչ լրատվամիջոցներով լսումներ եք կազմակերպել, որտեղ ձեր իքի֊բիր խուժանով ու տեռորիստ բաքվախառը լրագրողներով հանդես եք գալիս բռնության կոչերով, տեղի ունեցած «դավաճանության» դեմ։
Ինչ է, մոռացե՞լ եք, թե գիտեք ժողովուրդը չի հիշում, թե ինչպես էիք ի լուր թշնամու, հրապարակավ կոչ անում, որ նա հարձակվեր Արցախի ու Հայաստանի վրա։
Հիմա ո՞վ է հայրենիքի դավաճանը, եթե ոչ դուք՝ ազգի տականքներդ։
Իհարկե, այս ամենը կատարվել է միմիայն իրավապահ մարմինների ամենաթողության և թավիշի հետևանքով, այլ կերպ հիմա պատժված կլինեիք։
Հարգելի իշխանությու’ն, եթե դուք իրոք շարժվում եք ժողովրդի իմաստնությամբ, ապա բարի եղեք դիմել ժողովրդին, թե ինչպես պետք է պատժվի ներքին թշնամին։ Համոզված եղեք, ժողովուրդը երբեք չի սխալվում։
Եղեք առոզջ։ Մենք՝ժողովուրդն է տերը մեր երկրի
![]()