![]()
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հոկտեմբերին լույս աշխարհ են եկել 183 երեխա՝ 93 տղա եւ 90 աղջիկ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 95 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 39 երեխա՝ Գավառի, 32 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 16 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
Նույն աղբյուրի համաձայն՝ նախորդ տարվա հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 245 ծնունդ՝ 122 տղա եւ 133 աղջիկ։
![]()