![]()
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում բախվել են «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
«ՎԱԶ 2107»-ի 56-ամյա վարորդ Արմեն Շախբազյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է, իսկ երեք ուղևորները և «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 23:10-ին ոստիկանություն է ներկայացել «ԲՄՎ»-ի 63-ամյա սեփականատերը և տվել բացատրություն, որ վթարի ժամանակ ավտոմեքենան վարել է իր 12-ամյա թոռը։
Կատարվում է քննություն։
![]()