Ալավերդի խոշորացված համայնքում 11 բազմաբնակարան շենքերի տանիքներ կվերանորոգվեն․ Լոռու մարզում 107 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում

Ալավերդի խոշորացված համայնքում 11 բազմաբնակարան շենքերի տանիքներ մինչև տարեվերջ կվերանորոգվեն։

Վերջերս, սակայն, բարեկարգման աշխատանքների հետ կապված դժգոհության ալիք էր բարձրացել. անձրևաջրերը հեղեղել էին դեռևս հիմնանորոգման փուլում գտնվող շենքի բարձր հարկերի բնակարանները: Լոռու մարզպետը վստահեցնում է՝ խնդիրը լուծվելու է, պատճառված վնասը՝ փոխհատուցվելու:

Ընթացող աշխատանքների վերաբերյալ մարզի ղեկավարը մի շարք դիտարկումներ կատարեց, հորդորեց աշխատանքներն իրականացնել որակով և ավարտին հասցնել սահմանված ժամկետում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ