Սրբազանը հրաժարվու՞մ է օրհնություն տալ քրիստոնյային՝ հաշվի առնելով նրա քաղաքական հայացքները

«Հրապարակ» կայքը գրում է․

Այսօր Գյումրու համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստն էր, որի ընթացքում քաղաքապետ ընտրվեց «Բալասանյան դաշինքի» թեկնածու Վարդգես Սամսոնյանը։ 33 ավագանու անդամներից նրա օգտին կողմ քվեարկեց 24-ը, դեմ՝ 8-ը:

Լրագրողների հետ կարճ զրույցից հետո Վարդգես Սամսոնյանը հայտարարեց, թե պատրաստվում է եկեղեցի գնալ, մոմ վառել, եւ եթե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը քաղաքում  լինի, օրհնություն կխնդրի։

Մենք շտապեցինք զրուցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

-Սրբազան, պատրա՞ստ եք օրհնություն տալու նորընտիր քաղաքապետին, ասաց՝ եկեղեցի է գալու՝ օրհնություն ստանալու։

-Ես  քաղաքում եմ, բայց 24 ժամ եկեղեցում չեմ լինում, լինում եմ նաև առաջնորդարանում, ինձ իր այցի մասին տեղյակ չի պահվել, եթե այնտեղ լինեմ ու տեսնեմ․․․

-Ընդունու՞մ եք նրա ընտրվելու փաստը։

-Դե, հիմա ընտրվել է…

-Իսկ այն, որ գյումրեցիների մոտ որոշակի հիասթափություն եղավ, շատերը չէին սպասում, որ ՔՊ-ի հետ կմիավորվի։

-Դե, իրենք են տուժելու, ես մի անգամ ասել եմ՝ եթե միավորվեն, կհեղինակազրկվեն, հիմա մնում է, որ էս 5 տարիների ընթացքում կարողանան հեղինակությունը հետ բերել:

-Դուք ավագանու նիստին ներկա չէիք, նորընտիր ավագանիներն օրհնություն չստացան, հատուկ հրավե՞ր էր պետք։

-Ոչ, դա պարտադիր չէ, իմ ներկայությունը պարտադիր չէ ավագանու առաջին նիստին, բացի այդ, ես ամբողջ Շիրակի մարզի թեմի առաջնորդն եմ, ոչ միայն Գյումրիի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ