![]()
Այսօր Ազգային ժողովում ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Սյունիքի մարզի Փայլասար հատվածում ոչ մի փոփոխություն չկա։
«Ոչ մի փոփոխություն չկա Փայլասարում՝ նախօրդ օրը սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ եւ հարցերին պատասխանել է։ Ոչ մի փոփոխություն չունենք»,- ասաց Հակոբյանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Սյունիքի ճանապարհը անվտանգ է, ԱԱԾ պետի տեղակալը պատասխանեց, որ Սյունիքի ճանապարհը հիմա անվտանգ է՝ չնայած հարեւան երկրի պետության ներկայացուցիչների ներկայությանը։
«Անցած օրն եմ եկել Սյունիքի ճանապարհով՝ շատ անվտանգ է։ Ճիշտ է, կանգնած են հարեւան պետության ներկայացուցիչները»,- նշեց Հակոբյանը։
![]()