Ինչպես է Երևանի 17-ամյա բնակիչը ոստիկաններից փախուստի դիմելիս հարվածում 7 մեքենայի. տեսանյութը համացանցում


2021թ. հոկտեմբերի 23-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, նկատելով «BMW» մակնիշի, առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենա, օրենքով սահմանված կարգով փորձել են կանգնեցնել այն, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը,

ով Երեւան քաղաքի 17-ամյա բնակիչ է, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, տեւական ժամանակ չի ենթարկվել ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջին եւ դիմել է փախուստի՝ այդ ընթացքում վնասելով ճանապարհին կայանված թվով 7 ավտոմեքենա, բախվել է իրեն հետապնդող պարեկային ծառայության ավտոմեքենային եւ կանգ առել:

Անչափահասը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին եւ ձերբակալվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պատանին տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում՝ միաժամանակ չունենալով վարորդական իրավունք: Նախնական տվյալներով ավտոմեքենաների սեփականատերերին պատճառված վնասը կազմում է շուրջ 5մլն ՀՀ դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ