«Օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ որդիների դեմ ինքնաձիգով սպանության փորձ կատարողը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացվել է հատուկ օպերացիա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այն կրել է «Հանդերձյալ աշխարհում էլ լինես, քեզ կգտնենք» անունը։ Կայքի տեղեկություններով՝ օպերատիվ տվյալները ստանալով՝ Արաբկիրի ոստիկանները մի քանի դրվագներ ճշտելուց հետո պարզել են, որ տեղեկությունները հավաստի են, որից հետո մեկնել են Զովունի գյուղի գերեզմաններ, որտեղ էլ իրականացրել են հատուկ օպերացիան։

Նշված գերեզմանոցից ոստիկանները Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում հաշվառված 37-ամյա Արթուր Ասրյանին։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 1 հատ պահուստատուփ, որի մեջ եղել է 30 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ։ Ու եթե ոստիկանները պրոֆեսիոնալ ու օպերատիվ չգործեին, չէր բացառվում, որ Ա. Ասրյանը օգտագործեր ինքնաձիգը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ