«Մյաուից ավել հորջորջացողը կարող է բան չասել․ Բոլոր զինվորի «տելնյաշկա» գողացողները ուրացել են Արցախը»․ Վահագ Ալեքսանյան

Խորհրդարանը երեկ փակ նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Բացի այդ, քննարկվել է նաեւ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջարկված «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Օրենքի պահանջով ստեղծված քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում:

Երեկ վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ