«Խնդրում եմ՝ նիստերից առաջ որոշ անդամներ լողանան»․ Թեհմինա Վարդանյան

Տեղի է ունենում Երևանի ավագանու հերթական նիստը: Ելույթ է ունենում ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը:

Երևանի քաղաքապետարանը 678.000 դրամ կուղղի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը, որով նախատեսվում է ձեռք բերել 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ՝ ավտոբուսներում ուղևորափոխադրումները արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշման մեջ նման փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծն ընդունվել է այսօր Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:

Նախագծին ընդունվել է 36 կողմ, 0 դեմ և երկու ձեռնպահ քվեարկության արդյունքում:

Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով՝ բոլոր նոր ավտոբուսները հագեցած են լինելու մետաղադրամների հաշվիչ մեքենաներով: Ըստ նրա՝ դա արվում է, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն գնալ հատուկ կրպակներ և տոմս գնել: Ըստ քաղաքապետի՝ առաջիկայում անցում կարվի քարտային համակարգի: Անկանխիկ համակարգը կընդունի բոլոր տեսակի քարտերը:

«Կլինի մի շրջան, երբ և՛ կանխիկ, և՛ քարտային համակարգն էլ կգործեն: Դա կարող է տևել վեց ամիս կամ մեկ տարի: Դա անցումային փուլ է, որը չենք կարող չանցնել: Կտրուկ փոփոխություններին դեմ եմ. պետք է քիչ-քիչ գնալ փոփոխությունների, որ մարդիկ հարմարվեն»,- շեշտել է Երևանի քաղաքապետը:

Նա նաև տեղեկացրել է, որ 100 միավոր 6-մետրանոց փոքր դասի ավտոբուսներ են բերվել Հայաստան:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ