Ալեք Բոլդուինը առաջին անգամ մեկնաբանել է նկարահանման հրապարակում օպերատորի սպանությունը

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը առաջին անգամ մեկնաբանել է «Rust» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած միջադեպը:

Արտիստը նկարահանումների ժամանակ օգտագործվող ոչ իրական զենքով պատահաբար սպանել էր օպերատորին և վիրավորել ռեժիսորին: Պարզվել էր, որ զենքում մարտական փամփուշտներ են եղել:

Դերասանը ցավակցություն է հայտնել մահացած օպերատոր Գալինա Հաթչինսի ընտանիքին և ասել, որ մշտական ​​կապի մեջ է նրանց հետ.

«Բառեր չկան փոխանցելու իմ ցնցումն ու վիշտը Գալինա Հաթչինսի՝ կնոջ, մոր և մեր գործընկերոջ, որով մենք այնքան հիացած էինք, կյանքը խլած ողբերգական դեպքի կապակցությամբ:

Ես համագործակցում եմ ոստիկանության հետ՝ պարզելու համար, թե ինչպես է տեղի ունեցել այս ողբերգությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ