![]()
Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո», գրեթե 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել ուրբաթ օրը։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի ժամանակով ժամը 15։53-ի տվյալներով՝ Վնուկովոյում երեք չվերթ հետաձգվել է, Դոմոդեդովոյում երկու չվերթ հետաձգվել է, մեկը չեղարկվել է, Շերեմետևոյում ևս երկու չվերթ հետաձգվել է, 11-ը չեղարկվել։
Ուրբաթ կեսօրին Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը գործակալությանը ասել է, որ Մոսկվայի օդանավակայաններում քամիներ են գրանցվում վայրկյանում 25-ից 27 մետր արագությամբ։
![]()