Արա Ֆիդանյանը մանրամասնում է ՀՀ անձնագրերի ժամկետը 10 տարուց 2 տարի դարձնելու նախագիծը

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր պատասխանել է Factor.am հարցերին և անդրադարձել ՀՀ անձնագրերի ժամկետը 10 տարուց 2 տարի դարձնելու թեմային:

<<Այո նման նախագիծ կա: Խոսքը վերաբերում է կառավարության 1998թ 821 որոշմամբ սահմանված անձնագրերին` այսինքն հին նմուշի անձնագրերին: Հիմա գործուն քայլեր են ձեռնարկվում կենսաբանական չափորոշիչներով անձնագրերի ներդրման ուղղությամբ, որը 2022թ վերջին կգործի: Այդ երկու տարին սահմանելու նշանակությունը կայանում է նրանում, որ մեր քաղաքացիները հնարավորինս արագ անցնեն կենսաչափական անձնագրերի>>,- ասել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ