![]()
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուքի» իր էջում լուսանկար է հրապարակել և տեղեկացրել, որ Կասկադում գործող շրջիկ կետում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
«Կասկադի շրջիկ կետում պատվաստվեցի #COVID19-ի դեմ։
Տիկին Գեղեցիկի պրոֆեսիոնալության շնորհիվ բոլորովին անցավ ընդունեցի պատվաստանյութի դեղաչափը։ Առողջ եղեք»,- ասված է գրառման մեջ։
![]()