![]()
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ կորոնավիրուսի հետևանքով 1 օրում կա 33 մահվան դեպք:
«Պատավաստվե՛նք, որ փրկենք մարդկանց կյանքեր: Պատվաստվե՛նք, որ վերջ դնենք համավարակին:
Պետությունն ամեն ինչ անում է և շարունակելու է անել ամեն ինչ՝ մեր քաղաքացիներին պատվաստանյութ ապահովելու համար:
Պատվաստվե՛նք և կանխե՛նք մահեր»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն, երեկվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 1202 նոր դեպք, հիվանդության հետևանքով 33 մարդ է մահացել:
![]()