![]()
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ի դեմս Ազգային ժողովում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ Ալեքսեյ Սանդիկովի, Կնյազ Հասանովի, Ռուստամ Բաքոյանի, Զեմֆիրա Միրզոևայի, շնորհավորել է ազգային փոքրամասնությունների տոնի կապակցությամբ։
Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ՀՀ Ազգային ժողովում ռուսական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկով, քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչ Կնյազ Հասանով, եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյան, ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևա, ի դեմս ձեզ՝ շնորհավորում եմ մեր երկրում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների տոնի կապակցությամբ։
Հայաստանի ազգային փոքրամասնություններն իրենց խաղաղասիրությամբ, Հայաստանը հայրենիք ընդունելու արժանապատվությամբ, սեփական մշակույթով և ավանդույթներով մեր երկրի անբաժանելի մասն են։ Նրանց ներգրավվածությունն առկա է հայաստանյան իրականության ցանկացած դրվագում։
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեքբերումներ՝ ի նպաստ ձեր հոգևոր և ազգային արժեքների զարգացման»։
![]()