Այգեգործներին հատկացվող ջուրն այսուհետև ամբողջությամբ կհասնի բույսին․ 50 մլն դոլարի ներդրում

Մեխանիկական ոռոգման փոխարեն՝ ինքնահոս, մայր և երկրորդային ջրանցքների ու ներտնտեսային ցանցի վերականգնում: Հայաստանում ոռոգման համակարգերի երեք ուղղությամբ արդիականացման ծրագիրն ակտիվ ընթացքի փուլում է:

Շահառու 43 համայնքում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, ոռոգման համակարգերը՝ հանձնված շահագործման։ Այգեգործներին հատկացվող ջուրն այսուհետև ամբողջությամբ կհասնի բույսին:

Այս պահին ծրագիրն ակտիվ փուլում է Հայաստանի 50 համայնքում։ Կաշխատեն ամբողջ ձմեռ՝ ասում է ծրագրերի իրականացման պատասխանատուն, հաշվարկել են՝ Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Սյունիքում, ինչպես նաև Երևանում նոր ոռոգման սեզոնին նորացված համակարգից կօգտվի 115 հազար 141 շահառու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ