«Նեղացել էի քեզանից և այդպես էլ չխոսեցի քեզ հետ…». Լիլիթ Բասյանի ափսոսանքի խոսքերն ու հուզիչ գրառումը՝ Հայկոյի մասին

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են ցավակցական ու ափսոսանքի խոսքեր գրել ՀՀ վատակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահվան կապակցությամբ:

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը՝ սննդաբան Լիլիթ Բասյանը, ինստագամի իր էջի սթորի բաժնում Հայկոյի լուսանկարն է հրապարակել ու գրառում արել:
«Ես նեղացել էի քեզանից և այդպես էլ չխոսեցի քեզ հետ: Ինչու՞ էի նեղացել, ինչու՞ այդքան դաժանորեն չէի գնահատում ժամանակը:
Դու գիտեիր, թե ես ինչքան եմ սիրել քո հոգին: Դու հզոր մարդ ես, Մաեստրո»,- գրել է Լիլիթը:

Հիշեցնենք, որ երեկ հարազատները, ընկերները, գործընկերներն ու երկրպագուները «Վերև» ստեղծագործության հնչյունների ներքո վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ