«Դավիթ Տոնոյանը կալանավորվեց…Որդեկորույս ծողներին է պետք հանձնել էս մարդկանց, ոչ թե ճաղավանդակների…».Նանե Արզումանյանի գրառումը

Դավիթ Տոնոյանը կալանավորվեց…
Ու խոսում են գումարների հափշտակման մասին. Տղերքի կյանքն եք հափշտակել, դուք ոնց եք ապրելու…
Որդեկորույս ծողներին է պետք հանձնել էս մարդկանց, ոչ թե ճաղավանդակների….

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հետ զրույցում ասաց փասատաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Դատարանի որոշումը ստանալուց հետո պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Պաշտպանը դատարանի որոշումը քիչ առաջ է ստացել, հետևաբար, չի կարող ասել, թե կալանավորման հիմքերից որն է հաստատված համարել դատարանը, սակայն տեղեկացրեց, որ քննիչը կալանավորման միջնորդությամբ մատնանշել էր գործի քննությանը խոչընդոտելու և գործի քննությունից թաքնվելու ռիսկերը։

Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Փաստաբանն այս պահին զերծ մնաց մանրամասնել՝ արդյոք Տոնոյանի դեմ կան ցուցմունքներ, նրա մասնակցությամբ առերես հարցաքննություն եղել է արդյոք, վերջինս ցուցմունք տվել է, թե ոչ՝ նշելով, որ դրանք նախաքննության գաղտնիություն պարունակող տեղեկություններ են։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ