«Մեր սիրելի Հայկո…». Մարիամ Փաշինյանը հրապարակել է Հայկոյի տեսահոլովակները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի «Ետ նայիր», «Ոչինչ չի մնա», «Երևանի գիշերներում» երգերի հիման վրա նկարահանված տեսահոլովակներով:

Մարիամ Փաշինյանը նաև իր ինստագրամյան միկրոբլոգի Story հատվածում կիսվել է երգչի «Ետ նայիր» և «Ոչինչ չի մնա» երգերով և կից գրել. «Մեր սիրելի Հայկոն»:

Հիշեցնենք, որ 44 տարեկան հասակում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հայկոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ