Եթե կաթողիկոսը որոշել է առանձին պետություն լինել պետության մեջ, հայտնվելու է իր իսկ հովանավորյալների նման քաղաքական աղբանոցում

Ամեն ոք իրավունք ունի ազատ կամարտահայտման, բայց կան մարդիկ , որոնց գործունեությունը կոնկրետ պետք է բխի իր իսկ կամքով ընտրած մասնագիտական ոլորտից։
Եթե մանկավարժ ես , անկախ երեխայի դրսևորած վարքագծից դու պարտավորված ես նրան դաս հաղորդել և ապահովել նրա պարտադիր կրթություն ստանալու իրավունքը։

Եթե հոգևորական ես, դու պարտավորես ծառայել Աստծուն , նրա զավակին երկրի վրա ՝ անկախ նրա քաղաքական հայացքներից։

Սա ըստ էության ․․․
Բայց ինչ է կատարվում մեզանում ․ Հոգևորականը օգտագործում է փողոցային բառապաշար, խոսում է այնպես կարծես իրեն է տրված Մեծ դատավորի պաշտոնը եւ մոռանում մի շատ կարևոր փաստ՝ նա հոգևոր ծառայող է և ունի կոնկրետ պարտականություններ հավատավոր ժողավրդի առջև․․․

Իսկ որտեղից են գալիս այդ թերացումները․․․ Ձուկը գլխից է փտտած

Արդեն քանի անգամ հոգեևոր առաջնորդ Գարեգին Երկրորդը, սեփական ամբիցիաներին զոհ գնալով, ներկա չէ պետական կարևոր միջոցառման։ Եթե նա որոշել է առանձին պետություն լինել պետության մեջ, հայտնվելու է իր իսկ հովանավորյալների նման քաղաքական աղբանոցում։

Ոչ մի հոգևորական չի կարող իրեն վեր դասել սեփական ժողովրդից, դուք ծառայող եք և լավ կլինի ձեր իսկ պարտավորությունները ըստ էության սերտեք։
Երեկ մեր պետականության տոնն էր, այդ պետականության համար զոհված մեր քաջորդիների հիշատակաման օրն էր, նրանց ոգեկոչելու և նրանց հիշատակը լույսերի մեջ պահելու օրն էր, իսկ ուր էր կաթողիկոսը․․․

Ով է իրավունք տվել հոգևոր գլխավոր սպասավորին նման պահերին իր իսկ կամոք ներկայանալ , նա պարտավոր է նման կարևոր միջոցառումներին լինել իր ժողավրդի կողքին։
Դա միջոցառում չէր նվիրված որևէ քաղաքական գործչի, դա մեր նահատակված զիվորների համար էր, նրանց համար, ում հաշվին այսօր դուք վայելում եք ձեր կաթողիկոսական աթոռը։

Վերանայեք ձեր վարած քաղաքականությունը և եղեք պետականամետ հոգևորական , հակառակ պարագայում մինչ վերևի դատաստանը, կանգնելու եք ժողովրդի դատաստանի առջև․․․

Փառք մեր հերոսներին ․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ