![]()
Տեղական կազմակերպությունների ու սփյուռքի համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել, որ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվեն ժամանակակից չափանիշներին համապատասխան տիտանե իմպլանտներ, հոդային գլխիկներ ու պրոթեզներ՝ վերջույթները կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային և գանգուղեղային խնդիրներ ունեցող անձանց համար:
Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ Թվային դիագնոստիկ կենտրոնի և Հիբրիդ լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը:
Հիմնադիրները վստահեցնում են՝ բավարար է միայն, որ վիրավոր զինծառայողը կամ նրան վիրահատած կլինիկան դիմեն իրենց՝ ոսկրային վնասվածքը վերականգնելու համար անհրաժեշտ տիտանե դետալները անվճար ստանալու համար, որը նախնական վիրահատության հաջորդ փուլն է:
![]()