«Վստահ եմ՝ փորձություններդ հաղթահարելի են, խնդիրներդ լուծելի, իսկ անկախությունդ՝ ՀԱՎԵՐԺ»․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բարև Հայաստան․
Բարև հայերի բնօրրան ու մեր պատմական հայրենիք․․․

30-ամյա անկախ պատմությանդ ընթացքում տեսել ես արհավիրքներ, ցավ ու վիշտ, աղետ, պատերազմներ ու հայրենանվեր զավակներիդ կորուստ։
Բայց հարյուրամյակներ շարունակ անկախ պետականությունից զրկված մեր ժողովրդի համար անկախությունդ նվաճում էր, բացառիկ ձեռքբերում, որի համար արժեր և պետք էր պայքարել, պետք էր կերտել նոր Հայաստան ՝ անկախ եւ ինքնիշխան պետականությամբ։

30-ամյա անկախ Հայաստան, մարտահրավերներդ շատ են, անկախ պետականության պատմական ուղիդ փորձություններով լի։

Բայց ես հավատում եմ անկախությանդ համար համառ պայքար տվող ժողովրդիդ միասնական ուժին, հավատում եմ ժողովրդիդ անկոտրում ոգուն, հավատում եմ քեզ համար մեռնելու պատրաստ նվիրյալներիդ ու իր զավակին քեզ համար պատերազմ ուղարկող ծնողի կամքին։

Վստահ եմ՝ փորձություններդ հաղթահարելի են, խնդիրներդ լուծելի, իսկ անկախությունդ՝ ՀԱՎԵՐԺ։

Շնորհավոր անկախ պետականությանդ 30-ամյակը, Հայաստա՛ն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ