Սևան-«Ախթամար» համալիր ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են

Մ4-Սևան-«Ախթամար» համալիր-Մ4 ավտոճանապարհի 4.74կմ երկարությամբ հիմնական հատվածի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են: Ներկայումս կատարվում են իջատեղերի, մուտքերի, մայթերի հարդարման, հիմքերի տեղադրման և ասֆալտապատման ածխատանքներ:

Ճանապարհը վերականգնվում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի միջոցով իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

Ֆինանսավորումը կատարվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ