Խմելու ջուրը կարող է թանկանալ 43,7 դրամով

Խմելու ջուրը Հայաստանում՝ կարող է թանկանալ։ Տարվա ճշգրտող հայտով՝« Վեոլիան» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել։

Այստեղ արդեն մեկ ամիս է՝ ուսումնասիրում են փաթեթը, ըստ որի՝ ընկերությունն առաջարկում է հունվարից խմելու ջրի մեկ խմ-ի գինն ավելացնել 43,7 դրամով։

Խմելու ջրի հնարավոր թանկացման լուրին մարդիկ Երևանի փողոցներում տարբեր կարծիքներով արձագանքեցին։

Որոշումը Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը կկայացնի ամենաուշը նոյեմբերի վերջին, որ նոր սակագինը հունվարից մտնի ուժի մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ