Չնույնականացված աղբյուրներին հղում տալու դեպքում լրատվամիջոցները կտուգանվեն

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իշխանական մի խումբ պատգամավորների հեղինակած նախագիծը կրկին դրվել է շրջանառության մեջ:

Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը «Լուրեր»-ին հայտնեց՝ միջազգային կառույցներից փորձագիտական կարծիք ստանալու համար այն հանվել էր շրջանառությունից, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունից հետո, երբ արդեն նոր ձևավորված խորհրդարանը գործում է, իսկ միջազգային կառույցներն էլ ներկայացրել են իրենց դիրքորոշումը, կրկին դրվել է շրջանառության մեջ:

Հիմնական փոփոխությունն այն է, որ լրատվամիջոցներին արգելվելու է նյութեր հրապարակել չնույնականացված աղբյուրներին հղում տալով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ