![]()
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը հաստատել է ՝ համացանցում տարածված ձայնագրությունում զրուցում են ինքն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
«Խոսակցությունն իրականում մեր մասնակցությամբ է, և շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը։
Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն և կպարզվի ձայնագրության աղբյուրը և թե ով է ձայնագրել։ Եթե չեմ սխալվում դատախազությունում արդեն հարուցված է քրեական գործ», — ասաց Վանեցյանը։
![]()