Ոստիկանության զորքերի ծառայողներն անցկացրել են հրաձգության պարապմունքներ

Սեպտեմբերի 9-ին, համաձայն մարտական հերթապահության նախապատրաստման պլանի, ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները պաշտպանության նախարարության զորավարժարանում անցկացրել են գործնական հրաձգության պարապմունքներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Պարապմունքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ջոկերի մարտական հրաձգությանը, ինչը մարտական գործողությունների ժամանակ նպաստում է ջոկերի համագործակցված ու ներդաշնակ գործողություններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ