Ինչ կենսագրություն ունի Հակակոռուպիցիոն հանձնաժողովի անդամի թեկնածու Հերիքնազ Տիգրանյանը

Ազգային ժողովն այսօր քննարկում է Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

Մարիամ Գալստյանը մասնագիտությամբ իրավաբան է: Աշխատանքային գործունեությունը սկսել է 2011 թվականից: 2011-2014 թվականներին եղել է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով օգնականը:

2014-2015 թվականներին Գալստյանը եղել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քարտուղարը:

2014-2016 թվականներին աշխատել է արդարադատության նախարարությունում՝ որպես փոխնախարարի օգնական:

2016-2019 թվականներին Մարիամ Գալստյանը զբաղեցրել է արդարադատության նախարարության հակակոռուպցիոն ռազմավարության մշակման բաժնի ղեկավարի պաշտոնը:

2019-2020 թվականներին թեկնածուն եղել է արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի ղեկավար:

2020 թվականի հուլիսի 30-ից մինչ օրս զբաղեցնում է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ