Ավելի քան 2 միլիարդ դրամի ներդրում. Վայոց ձորում սուբվենցիոն 38 ծրագիր է իրականացվում

Վայոց ձորի մարզում նախորդ տարվա 27 ծրագրից 19-ն իրականացվել է, 9 ենթածրագիր տեղափոխվել այս տարի: 2021թ. մարզից ներկայացվել է սուբվենցիոն 39, հաստատվել 38 ծրագիր:

Ընդհանուր արժեքը 2 մլրդ 126,3 մլն դրամ է, որից 978,6 մլն դրամը կամ 46,02 %-ը համայնքների ներդրումն է, 1 մլրդ 141,4 մլն դրամը կամ 53,68 %-ը՝ սուբվենցիայի գումարն է, 6,3 մլն դրամը կամ 0,3 %-ը՝ մասնավորի ներդրումը:

Ներկա պահին 27 ծրագրերի իրականացման մրցույթներն արդեն կայացել են, 13-ի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մյուս ծրագրերն ընթացիկ կազմակերպական փուլում են:

Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի մանկապարտեզ կառուցվել է 1984 թվականին, սակայն որոշ ժամանակ անց դադարել է գործել ու վերաբացվել միան 2011-ին՝ այն էլ սահմանափակ հնարավորություններով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ