Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհին գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգվում է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգվում է։

Այն կդառնա անվտանգ եւ ապահով երթեւեկության համար։ Հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։

Հիշեցնենք, որ մինչեւ օգոստոսի 29-ը, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, դադարեցված է նշված հատվածի երթեւեկությունը։

Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 և Իջևան-Նոյեմբերյան-Մ6 այլընտրանքային երթուղիներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ