«Նվազագույն աշխատավարձը պետք է հասցնենք 85 հազարի, ծայրահեղ աղքատությունը վերացնենք…». վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անդամներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թվականի գործունեության ծրագիրը:

Վարչապետը նշեց, որ Կառավարության նիստում պետք է ընդունեն ծրագիրը, որից հետո մյուս շաբաթվա սկզբին տեղի կունենա քննարկում Ազգային ժողովում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տված նախընտրական խոստումների, հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության վրա»,- ասաց Փաշինյանը:

Ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից` առաջին բաժինը ներառում է անվտանգություն և արտաքին քաղաքականությունը, երկրորդը` տնտեսությունը, երրորդը` ենթակառուցվածքների զարգացումը, չորրորդը` մարդկային կապիտալի զարգացումը, հինգերորդը` իրավունքը և արդարադատությունը, վեցերորդը` ինստիտուցիոնալ զարգացումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ