Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանն իր 60-ամյակին ինքն իրեն 600 հազար դրամով պարգևատրել է

Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման ժամկետը շուտով լրանում է։ Նա, մոտ երեք տասնամյակ պաշտոնավարելուց հետո, մի քանի ամսից՝ դեկտեմբերին պետք է հեռանա։

Խնդիրն այն է, որ սույն տիկինը, որը շատ քաղաքականացված է, վերջերս միացել էր վարչապետի հրաժարականի պահանջին, ընտրություններին բացահայտ Քոչարյան էր քարոզում, գիտի, որ իր գլխին մութ ամպեր են կուտակվել և որոշել է հեռանալ ու չմասնակցել տնօրենի պաշտոնի համար առաջիկայում հայտարարվող մրցույթին։

Բայց քանի որ Չեխովի անվան դպրոցն իր համար նաև ֆինանսակա աղբյուր է (նա ու իր եղբայրը Մեղրիում բիզնես ունեն և այդ բիզնեսի արտադրանքը իրացվում է դպրոցի բուֆետում բավական թանկ գներով) նա մտադրվել է դրսից թեկնածու բերել, ընդունել աշխատանքի ու նրան պատրաստել որպես տնօրենի թեկնածու։

Նա թե դպրոցի ուսուցչական, թե խորհրդի կազմի ուղղությամբ աշխատանքներ է տանում, բանակցում, պարտադրում է, որ իր թեկնածուին ընտրեն՝ պարծենալով, որ ինքը քաղաքապետարանում և կառավարությունում կապեր ունի և կարող է իր թեկնածուին անցկացնել ու դարձնել տնօրեն։

Այսինքն մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է իրավունքի դիկտատուրայից, նախկինների անվերապահ սպասարկուները փորձում են նախկին ձևերով՝ հովանավորչությամբ թեկնածու բերել ու տնօրեն կարգել, որը կշարունակի իր գործը՝ թե քաղաքական, թե ֆինանսական իմաստով։

Միայն Գայանե Սարուխանյանի մասին պատկերացում կազմելու համար նշենք, որ վերջինս իր 60-ամյակին ինքն իրեն 600 հազար դրամով պարգևատրել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ