ԲԴԽ-ն 3 դատավորի թեկնածություն է առաջադրել՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 12-ին դռնփակ նիստ է անցկացրել՝ քննարկելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց թեկնածությունները։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 129-րդ և 117-րդ հոդվածներով, ԲԴԽ որոշումներ է ընդունել՝ Հանրապետության նախագահին առաջարկել 3 դատավորների թեկնածությունները՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար։ Այդ դատավորներն են․

  1. Սամվել Լևոնի Գրիգորյան,
  2. Արման Աշոտի Կուրեխյան,
  3. Գոռ Գագիկի Թորոսյան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ