Ինչու՞ են «Հայաստան» դաշինքի պատգամավորները թաքցնում իրենց կենսագրության որոշ դրվագներ․ Գեղամ Նազարյանը՝ ՀՀՇ վարչության անդամ, Արեգնազ Մանուկյանը՝ «ԱԼՄ» հաղորդավար

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հաճախ անդրադառնում է կառավարող ուժի պատգամավորների կենսագրություններին, հիշեցնում վերջիններիս մասնակցությունը տարբեր ակցիաներին, ԱԺ-ում հանդես է գալիս ռուսական իշխանությունների ներկայացուցչի դերում, մատնանշում տարբեր իշխանական պատգամավորների նախկին աշխատավայրերը, սակայն ինքն իր կենսագրությունը ներկայացնելիս խուսափել է նշել, որ ժամանակին աշխատել է Տիգրան Կարապետյանի «ԱԼՄ» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար։

Թե ինչու՞ է Արեգնազ Մանուկյանը ամաչում կամ խուսափում ներկայացնել իր կենսագրության այդ հատվածը՝ թողնում ենք ընթերցողի դատին։

«Հայաստան» դաշինքի մյուս պատգամավորը՝ Գեղամ Նազարյանն էլ, իր կենսագրությունում չի ներկայացրել հանգամանքը, որ 2007-2010 եղել է ՀՀՇ վարչության անդամ։ 2007 թվականի մարտի 26-ին, կուսակցության 15-րդ համագումարում Նազարյանը ընտրվել է վարչության անդամ՝ մինչև 2010 թվականը։

Նախկին իշխանությունների և նրանց տարբեր շրջանակների կողմից անընդհատ փորձ է արվել Նիկոլ Փաշինյանին ներկայացնել որպես Լևոն Տեր-Պետրոսյանի «հոգեզավակ», սակայն հենց իրենց դաշինքում է տեղ գտել ՀՀՇ վարչության անդամը, ինչը, իհարկե բնականոն գործընթաց է քաղաքականությունում, բայց պարզ չի, թե ինչու՞ է պատգամավորը թաքցնում իր անցած քաղաքական ճանապարհը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ