![]()
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը:
Ինչպես նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, իրենց ընդդիմադիր գործընկերները իրականում չգիտեն, թե նախորդ ժամանակաշրջանում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ինչ գործունեություն է ծավալել.
«Մեր հարգելի գործընկերները հիմնականում ԱԺ գործունեության մասին տեղյակ են այնքանով, որքանով մամուլում տեղի են գտել տարատեսակ հրապարակումներ՝ համեմված անձնական դիրքորոշումներով»:
![]()