![]()
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 21-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններին եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին:
«Նախագծերի այս փաթեթով կարգավորվում է հանքաերի իրական սեփականատերերի բացահայտման այդ ամբողջ գործընթացը»,-ասաց փաթեթը ներկայացնող Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ հավելելով, որ օրենքը հնարավորություն է տալու, որ բացահայտվի մինչեւ վերջին ֆիզիկական անձը:
Նա մանրամասն ներկայացրեց, թե որ օրենքի որ հոդվածներում ինչ փոփոխություններ են առաջարկվում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե արդյոք այս փաթեթն ընդունելու դեպքում հնարավոր է լինելու պարզել հանքարդյունաբերույթյան ոլորտում իրական սեփականատերերին: Բաղրամյանը տվեց դրական պատասխան:
![]()
«Մի քանի ամիս առաջ ՏՄՊՊՀ-ն ինչ մի ուսումնասիրություն էր ուղարկել, որտեղ ասվել է՝ Հայաստանի հանքերի շատ մեծ մասը, որպես սեփականատեր, գրանցված է օֆշորային ընկերություններ, իսկ այդ ընկերությունները ուրիշ օֆշորային ընկերություններում եւ այդպես շարունակ: Ես այդ գրությունը հասցեագրել եմ էներգետիկայի նախարարությանը։ Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն», — ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը։
![]()